Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 02.02.2022թ. որոշում թիվ 119՝ Արմոնդ Սամսունի Հաղվերդյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

09.03.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬354/21 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Արմոնդ Սամսունի Հաղվերդյանը /հասցե՝ ք.Երևան, Արաբկիր վարչ. շրջ., Զարյան փող. 74 շենք, 30 բն., անձնագիր՝ AS0542141/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 30.09.2021թ. տեղեկանքների և 03.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արմոնդ Սամսունի Հաղվերդյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 03.12.2021թ. թիվ 5641/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմոնդ Սամսունի Հաղվերդյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Արմոնդ Սամսունի Հաղվերդյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.83 հա մակերեսով գյուղ. Նշանակության /վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0030/ հողատարածքի համար հողի հարկի գծով 122 280 /հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 85400 /ութսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ 2012-2020թ. ապառքի գումար և 36 880/ երեսունվեց հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2012-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.83 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0031/ հողատարածքի համար հողի հարկի գծով 122 280 /հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 85 400 /ութսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ 2012-2020թ. ապառքի գումար և 36 880/ երեսունվեց հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2012-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.3 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0012/ հողատարածքի համար հողի հարկի գծով 179 352 /հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 125 896 /հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ 2013-2020թ. ապառքի գումար և 53 456/ հիսուներեք հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ 2013-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Արմոնդ Սամսունի Հաղվերդյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 423 912 / չորս հարյուր քսաներեք հազար ինը հարյուր տասներկու/ ՀՀ դրամ՝ որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերի հողի հարկի պարտավորություն, որից Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.83 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0030/ հողատարածքի համար հողի հարկի գծով 122 280 /հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, որից 85 400 /ութսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ 2012-2020թ. ապառքի գումար և 36 880 /երեսունվեց հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2012-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.83 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0031/ հողատարածքի համար հողի հարկի գծով 122 280 /հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, որից 85 400 /ութսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ 2012-2020թ. ապառքի գումար և 36 880/ երեսունվեց հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2012-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար և Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.3 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/ կադաստրային ծածկագիր՝ 04-002-0181-0012/ հողատարածքի համար հողի հարկի գծով 179 352 /հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, որից 125 896 /հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր իննսունվեց / ՀՀ դրամ 2013-2020թ. ապառքի գումար և 53 456/ հիսուներեք հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ 2013-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`