ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 02.02.2022թ. որոշում թիվ 169՝ Լևոն Լենդրուշի Պետրոսյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին
09.03.2022
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬410/21 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Լևոն Լենդրուշի Պետրոսյանը /հասցե՝ ք.Երևան, Կենտրոն, Վարդանանց փող., 6/1 շենք, թիվ 8 բն., ն/ք _________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 30.09.2021թ. տեղեկանքի և 03.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Լևոն Լենդրուշի Պետրոսյանը պատշաճ ծանուցվել է /հիմք 16.12.2021թ. թիվ 5926 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Լևոն Լենդրուշի Պետրոսյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք՝ փոստային առաքանի ADLEՕ101588132AM/, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի ք. Էջմիածին Սասունցի Դավթի թաղամաս /նախկին Պետ. տնկարան/ գտնվող հողամասը հանդիսանում է Լևոն Լենդրուշի Պետրոսյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է նշված հասցեում գտնվող 0,101 հա մակերեսով /կադաստր. ծածկ. 04-002-1010-0004/ ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 120 718 /հարյուր քսան հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 82 017 /ութսուներկու հազար տասնյոթ/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 38 701 /երեսունութ հազար յոթ հարյուր մեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Լևոն Լենդրուշի Պետրոսյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 120 718 /հարյուր քսան հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ՝ որպես ք. Էջմիածին Սասունցի Դավթի թաղամաս /նախկին Պետ.Տնկարան/ գտնվող 0,101 հա մակերեսով /կադաստր. ծածկ. 04-002-1010-0004/ ոչ գյուղ. նշանակության հողատարածքի հողի հարկի պարտավորություն, որից 82 017 /ութսուներկու հազար տասնյոթ/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 38 701 /երեսունութ հազար յոթ հարյուր մեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`