Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.03.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 417Ա՝ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՀՐԱՄ ՀՐԱՆՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդ

ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՀՐԱՄ ՀՐԱՆՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 10/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց՝ ճամփեզրին, Վահրամ Հրանտի Խաչատրյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Վահրամ Հրանտի Խաչատրյանի /հասցե՝ ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց փողոց, 85ա շենք, 22 բնակարան, անձնագիր՝AS0375506, տրվախ 24.09.2018թ-ին, 057-ից, ՀԾՀ 3705840696/ կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց՝ ճամփեզրին, կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Բդոյանի 13.01.2022 թվականի թիվ 46 0/11-429 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 18.02.2022թ./ հիման վրա 2022 թվականի փետրվարի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսումներ Վահրամ Հրանտի Խաչատրյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Բդոյանի 13.01.2022թ.-ի թիվ 46 0/11-429 գրութունը և կից նյութերը:
• Հանձնաժողովի 03.03.2022թ. և 18.03.2022թ. թիվ 10/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վահրամ Հրանտի Խաչատրյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Հռիփսիմե եկեղեցու դիմաց՝ ճամփեզրին, իրականացրել է հուշանվեր հանդիսացող իրերի առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի մարտի 3-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որը հետաձգվել է` Վահրամ Հրանտի Խաչատրյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով և նշանակվել 2022 թվականի փետրվարի 18-ին:
Հրավիրված վարչական լսումների վերաբերյալ ծանուցումն ուղարկվել է Վահրամ Հրանտի Խաչատրյանին և միաժամանակ հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում` https://www.azdarar.am/announcments/org/259/01034073/:
Վահրամ Հրանտի Խաչատրյանը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի համաձայն.
1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
Այսինքն` Վահրամ Հրանտի Խաչատրյանը հանդիսանալով ֆիզիկական անձ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Հռիփսիմե եկեղեցու դիմաց՝ ճամփեզրին, իրականացրել է հուշանվեր հանդիսացող իրերի առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վահրամ Հրանտի Խաչատրյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Նախազգուշացնել Վահրամ Հրանտի Խաչատրյանը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`