Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.03.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 421Ա՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԼԻԱ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդ

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԼԻԱ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 16/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2/2 հասցեում Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության առևտրի օբյեկտը ժամը 24:00-ից հետո աշխատեցնելու և բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջ (ք. Էջմիածին, Պատկանյան փող, թիվ 19 շենք, թիվ 49 բն., 99.743140 / 2012-12-03 ՀՎՀՀ՝ 52191138) կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2/2 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 28.02.2022թ. կազմված թիվ ՆՊ8 արձանագրության հիման վրա 2022 թվականի փետրվարի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 28.02.2022թ. կազմված թիվ ՆՊ8 արձանագրությունը:
• Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• Հանձնաժողովի 18.03.2022թ. թիվ 16/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2/2 հասցեում առանց համապատասխան թույլտվության աշխատացրել է առևտրի օբյեկտը ժամը 24:00-ից հետո և իրականացրել է բացօթյա առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի մարտի 18-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատերը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.
համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Այսինքն` Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատերը վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 2/2 հասցեում առանց համապատասխան թույլտվության աշխատացրել է առևտրի օբյեկտը 24:00-ից հետո և առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ և 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո առևտրի օբյեկտ աշխատացնելու համար՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով , ընդհանուր` 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Նախազգուշացնել Լիլիա Միրզախանյան անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`