Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 39 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 31․03․2022ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 30-Ա ՈՐՈՇՈՒՄ

04.04.2022

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մաս

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի նախկին Ջրաշեն համայնքի իրավահաջորդը, և նախկին Ջրաշեն համայնքի սեփականություն համարվող գույքը օրենքի ուժով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին, հիմք ընդունելով այն հանգամանքը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 39 որոշմամբ «Ջրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին անհատույց տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող «New Holland B80B» էքսկավատորն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի, այդ թվում` համայնքի կազմում ընդգրկված Ջրաշեն բնակավայրի կարիքների համար՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 15-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող բեռնիչ անիվավոր էքսկավատոր New Holland B80B մակնիշի գյուղտեխնիկան «Ջրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին անհատույց տրամադրելու մասին» թիվ 39 որոշումը։

2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարին առաջարկել սույն որոշման մասին իրազեկել «Ջրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին և ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքային սեփականություն հանդիսացող «New Holland B80B» էքսկավատորը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին վերադարձնելու ուղղությամբ։

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`