Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքային ծառայության համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-2) թափուր պաշտոն զբաղեցնելու համար

06.04.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի մարզի Ֆերիկի Համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Աշխատակազմի  երկրորդ  կարգի մասնագետ`

     ա) կատարում է  քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

      բ) քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է հարկային և ոչ հարկային եկամուտների տեղեկատվական շտեմարանի հետ կապված աշխատանքները  .

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան  փաստաթղթեր.

ե) հետևում է քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը

է) քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի,  առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

ը) ապահովում է իր կողմից սպասարկվող տեխնիկայի բնականոն և անխափան աշխատանքը.

թ) պատասխանատվություն է կրում համակարգչային մուտքագրմամբ գյուղապետարանից ելքագրվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գաղտնիության ապահովման համար.

ժ)  իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

     2-րդ  կարգի  մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `

ա) միջնակարգ կրթություն

 բ) Հայաստանի Հանրաետության Սահմանադրության ,<<Համայնքային ծառայության մասին>>,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  <<Գույքահարկի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի իմացություն.

գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում

դ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի  մայիսի 6-ին ժամը` 1300-ին, Ֆերիկի համայքապետարանի շենքում (հասցեն՝ Կոմիտասի  փող.շենք 6)

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ե) դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

զ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների պատճենները` բնօրինակների հետ միասին,

է) հայտարարությունայն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

ը) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

թ)արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները.

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

ժ) անձնագրի պատճեն

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանաուհամար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարան (հասցե` հ. Ֆերիկ, Կոմիտաս 6 շենք,  և ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (հասցեն` Աբովյան 71, հեռ. 0237 2 76 49):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից 17:00-ն, բացի շաբաթ  և  կիրակի օրերից: Դիմումների  ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի   21-ը  ժամը 1800:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Ֆերիկ, Կոմիտասի փ. 6 շենք

Հեռ..` +374 0237 093147222