Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 30․03․2022-ի «Սայադ Մանուկյանից գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 198-Ա որոշում

20.04.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Սայադ Մանուկյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի մարտի 02-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված և իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող շարժական գույքերը Տաշիր համայնքում հաշվառված GAZ 311000 մակնիշի, 34DO920 հերթական համարանիշի փոխադրամիջոցը և KIA SORENTO 2.4 մակնիշի, 34 MZ 575 հերթական համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում են քաղաքացի Սայադ Մանուկյանի սեփականությունը,որոնք իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտ:

GAZ 311000 մակնիշի, 34DO920 հերթական համարանիշի փոխադրամիջոց համար 2017-2020 թվականների համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 52․845 (հիսուներկու հազար ութ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ,որից 39․962(երեսունինը հազար ինը հարյուր վաթսուներկու ) ՀՀ դրամ՝որպես ապառք,12․883 (տասներկու հազար ութ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

KIA SORENTO 2.4 մակնիշի, 34 MZ 575 հերթական համարանիշի փոխադրամիջոց համար 2017-2020 թվականների համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 110․284 (հարյուր տասը հազար երկու հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ,որից 83․400(ութսուներեք հազար չոչս հարյուր ) ՀՀ դրամ՝որպես ապառք,26․884 (քսանվեց հազար ութ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2022 թվականի մարտի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի մարտի 30-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Սայադ Մանուկյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 16․03.2022) :

Սայադ Մանուկյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`



ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Սայադ Մանուկյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 163․129 (հարյուր վաթսուներեք հազար հարյուր քսանինը) ՀՀ դրամ․ GAZ 311000 մակնիշի, 34DO920 հերթական համարանիշի փոխադրամիջոց համար 52․845 (հիսուներկու հազար ութ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ,որից 39․962(երեսունինը հազար ինը հարյուր վաթսուներկու ) ՀՀ դրամ՝որպես ապառք,12․883 (տասներկու հազար ութ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

KIA SORENTO 2.4 մակնիշի, 34 MZ 575 հերթական համարանիշի փոխադրամիջոց համար 110․284 (հարյուր տասը հազար երկու հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ,որից 83․400(ութսուներեք հազար չոչս հարյուր ) ՀՀ դրամ՝որպես ապառք,26․884 (քսանվեց հազար ութ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:

6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081025 հաշվարկային հաշվին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`