Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.04.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Հրապարակային սակարկությունների>> մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարություն
2022 թվականի մայիսի 23-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանը կազմակերպում է բաց մրցույթ՝ Սարչապետ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի վարձակալության համար՝ գյուղատնտեսություն ծավալելու նպատակով, 5 և 10 տարի վարձակալության ժամկետով, հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, Սարչապետ համայնք, բնակավայր Սարչապետ, փողոց 1, շենք 67, Սարչապետի համայնքապետարանի վարչական շենք. Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1.ՀՀ Լոռու մարզ Սարչապետ համայնք, բնակավայր Արծնի,հողամասի ծածկագիրը՝ 06-018-0108-0083, վարելահող, մակերեսը՝ 5,900778 հա, մեկնարկային գինը՝ 88500 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 5 տարի:
Լոտ 2. .ՀՀ Լոռու մարզ Սարչապետ համայնք, բնակավայր Ձորամուտ, հողամասի ծածկագիրը՝ 06-067-0216-0007, այլ հողատեսք, մակերեսը՝ 0.639824 հա, մեկնարկային գինը՝ 9600 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 10 տարի:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 %-ի չափով, մրցույթի մասնակցության վճարը 1000 դրամ: Հայտերն ընդունվում են /մինչև հայտերի ընդումնման վերջնաժամկետը/ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից-18:00-ն, բացառությամբ 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածը: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի մայիսի 17-ը, ժամը 18:00-ն: Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սարչապետի համայնքապետարան (077) 86-74-59 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ, ԲՆԱԿԱՎԱՅՐ ՍԱՐՉԱՊԵՏ, Փ.1, ՇԵՆՔ 67

Հեռ..` 077867459

Վեբ կայք` sarchapet.am

Էլ. փոստ`