Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ-վաճառքի մասին

11.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
ՀՀ Հրապարակային սակարկությունների մասին օրենք 5-րդ հոդված


Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդ-վաճառք։
Հիմք ընդունելով Արաքս համայնքի ավագանու 25 ապրիլի 2022 թվականի N 51-Ա որոշումը, 2022 թվականի հունիսի 13-ին, ժամը 14։30, տեղի կունենա աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում 04-056-0202-0002 կադաստրային ծածկագրով, 0․0361 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը օտարելու համար։
Մեկնարկային գինը 90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ
Յուրաքանչյուր քայլը 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
Մասնակցության վճար 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
Մասնակցության համար գումարը պետք է վճարել 900325165109 հաշվեհամարին։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 08․06․2022թ Արաքսի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժին։

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` 033 10 01 88

Էլ. փոստ`