Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի «ՍԵՅՐԱՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 362 ՈՐՈՇՈՒՄ

27.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մաս

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի 1-ին փողոց 6-րդ փակուղի 1 հասցեի բնակիչ Սեյրան Վանիչկայի Կարապետյանը ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Լեռնավան գյուղական բնակավայրում գտնվող 06-042-00031-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 170,8 քառակուսի մետր մակերեսով (երկարությունը՝ 30,5մ․, լայնությունը՝ 5,6մ․) հատված և չի վերացրել դրա հետևանքները, ինչը դրսևորվել է ինքնակամ զավթված հողամասը մետաղական ցանցով ցանկապատելով, հողամասում երկու հատ մետաղյա տարա տեղադրելով և 17 հատ ծառ տնկելով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինքնակամ զավթված հողամասի լուսանկարները՝ որոշում եմ.

1. Սեյրան Վանիչկայի Կարապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հարյուր հազար ՀՀ դրամ:

2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Սեյրան Վանիչկայի Կարապետյանին:

3. Սեյրան Վանիչկայի Կարապետյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Վանիչկայի Կարապետյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`