Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 32․05․2022-ի «Ալվարդ Գրիգորյանին, Արթուր Գրիգորյանին և Լուսինե Գրիգորյանին հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 397- Ա որոշում

15.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Ալվարդ Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը և Լուսինե Գրիգորյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի մայիասի 04-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների հավաքագրման և գանձման բաժնի կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական սահմաններում տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 1․962 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են քաղաքացիներ Ալվարդ Գրիգորյանի,Արթուր Գրիգորյանի և Լուսինե Գրիգորյանի սեփականությունը,որոնք իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ: Հողամասերի համար մինչև 2020 թվականը վճարման ենթակա հարկը կազմում է 192․945 (հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ,որից 129․664 (հարյուր քսանինը հազար վեց հարյուր վաթսունչորս)ՀՀ դրամ՝ որպես ապառք, 63․281 (վաթսուներեք հազար երկու հարյուր ութսունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2022 թվականի մայիսի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի մայիսի 31-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Ալվարդ Գրիգորյանը,Արթուր Գրիգորյանը և Լուսինե Գրիգորյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 10․05․2022) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Ալվարդ Ավդալյանի, Ալրթուր Ավդալյանի և Լուսինե Գրիգորյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Քաղաքացիներ Ալվարդ Գրիգորյանից, Արթուր Գրիգորյանից և Լուսինե Գրիգորյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 192․945 (հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ,որից 129․664 (հարյուր քսանինը հազար վեց հարյուր վաթսունչորս)ՀՀ դրամ՝ որպես ապառք, 63․281 (վաթսուներեք հազար երկու հարյուր ութսունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը: 5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանմասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից: 6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099027 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`