Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի բաց դասական աճուրդ:

16.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդված

Լոտ 1 – ք․Սպիտակ, Սուրեն Ավետիսյան փողոց, 396 հողամաս հասցեում գտնվող, 06-006-0534-0025 կադաստրային ծածկագրով 0,06191 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ խանութ կառուցելու նպատակով:
Հողամասը գտնվում է Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հարակից տարածքում, Հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 1 787 651,25 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 893 825,625 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով՝ 89 383 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ք․Սպիտակ, Նորվեգական թաղամաս, 27 հողամաս հասցեում գտնվող, 06-006-0094-0039 կադաստրային ծածկագրով 0,09599 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 1 172 038 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 586 019 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով՝ 58 602 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Սպիտակ համայնքի Իտալական թաղամասում գտնվող, 06-006-0536-0010 կադաստրային ծածկագրով 0,34799 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը սահմանել 330 590 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 165 295 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով՝ 16 530 ՀՀ դրամ։
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2022 թ. հուլիսի 15-ին։
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2022թ. հուլիսի 14-ը։
Աճուրդը կայանալու է 2022թ. հուլիսի 19-ին ժամը 14.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ):
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`