Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԻՀՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՄԻՀՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 21/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումները, կրկին կատարելու վերաբերյալ, պարզեց, որ.
Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ /հասցե՝ ք.Էջմիածին, Ֆրանց Վերֆել /Շոլոխով/ փողոց, թիվ 9Ա տուն, պետ.գրանցման համար՝ 99.1032393 / 2018-08-14, ՀՎՀՀ՝ 49621117/ կողմից Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 11.05.2022թ. կազմված թիվ ՆՊ 11 արձանագրության հիման վրա 2022 թվականի մայիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 2-րդ կետով պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 11.05.2022թ. կազմված թիվ ՆՊ 11 արձանագրությունը:
• Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• Հանձնաժողովի 31.05.2022թ. թիվ 21/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
• Հանձնաժողովի 13.06.2022թ. թիվ 21/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 2 արձանագրությունը:
• Վաղարշապատ համայնքի ղեկավարի 24.03.2022թ. թիվ 420-Ա որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առևտուր ինչի կապակցությամբ 2022 թվականի փետրվարի 28-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, որը ավարտվել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի վարույթում քննված թիվ 15/22 վարչական գործով 24.03.2022թ-ին. կայացված թիվ 420Ա որոշմամբ, որով Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատերը ենթարկվել էր վարչական պատասխանատվության և յուրաքանչյուր վարչական իրավախախտման դեպքով նշանակվել էր տույժ:
Չնայած Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժի ենթարկելուն, վերջինս շարունակել է առանց համապատասխան թույլտվության իրականացնել նույն գործունեությունը, այսինքն Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատոջ նկատմամբ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, որի վերաբերյալ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 11.05.2022թ. կազմվել է թիվ ՆՊ 11 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի մայիսի 31-ին և հունիսի 13-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Այսինքն` Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 2/1 հասցեում առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 10-րդ և 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Միհրան Բարսեղյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝
1.1 առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով,
1.2 առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը կատարելու համար 90 000 /իննսուն հազար/ ՀՀ դրամի չափով, ընհանուր 390 000 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`