Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 13.06.2022թ. որոշում թիվ 973Ա՝ Գնել Վարդգեսի Ռոստոմյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

27.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬24/22 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Գնել Վարդգեսի Ռոստոմյանը /հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին, Եկմալյան փողոց, թիվ 24 տուն, անձնագիր _______________________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքի և ծանուցման հիման վրա, 2022 թվականի ապրիլի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Գնել Վարդգեսի Ռոստոմյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 20.04.2022թ. թիվ 1690/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գնել Վարդգեսի Ռոստոմյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերըը հանդիսանում են Գնել Վարդգեսի Ռոստոմյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է.
1) Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող 0.76 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 158 341 /հարյուր հիսունութ հազար երեք հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 105 800 /հարյուր հինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ 2008թ. և 2010-2020թթ. ապառքի գումար և 52 541 /հիսուներկու հազար հինգ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող 0.24 հա մակերեսով գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 74 397 /յոթանասունչորս հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 50 461 /հիսուն հազար չորս հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար և 23 936 /քսաներեք հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Գնել Վարդգեսի Ռոստոմյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 232 738 /երկու հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ ՝ որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողատարածքների համար հողի հարկի պարտավորություն, որից Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող 0.76 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 158 341 /հարյուր հիսունութ հազար երեք հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ և Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող 0.24 հա մակերեսով գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 74 397 /յոթանասունչորս հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`