Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 13.06.2022թ. որոշում թիվ 983Ա՝ Ալիտա Ալավերդոյի Ասատրյանից,Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանից, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանից, Արմինե Ռաֆայելի Ասատրյանից,Հայկ Ռաֆայելի Ասատրյանից, Ռաֆայել Վահագնի Ասատրյանից, Սուսաննա Վահագնի Ասատրյանից և Ազնիվ Գևորգի Ասատրյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

27.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 99/22 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ալիտա Ալավերդոյի Ասատրյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, անձնագիր`_______________/, Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանը, /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, ն/ք ---------/, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանը, /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, ն/ք ---------/, Արմինե Ռաֆայելի Ասատրյանը, /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, ն/ք՝ ------------/, Հայկ Ռաֆայելի Ասատրյանը, /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, անձնագիր՝ -------/, Ռաֆայել Վահագնի Ասատրյանը, /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, անձնագիր՝ -------/, Սուսաննա Վահագնի Ասատրյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, ն/ք՝ --------/ և Ազնիվ Գևորգի Ասատրյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Դանղյան փողոց, թիվ 63Ա տուն, անձնագիր՝ ---------/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների և ծանուցման հիման վրա, 2022 թվականի մայիսի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ալիտա Ալավերդոյի Ասատրյանը, Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանը, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանը, Արմինե Ռաֆայելի Ասատրյանը, Հայկ Ռաֆայելի Ասատրյանը, Ռաֆայել Վահագնի Ասատրյանը, Սուսաննա Վահագնի Ասատրյանը և Ազնիվ Գևորգի Ասատրյանը պատշաճ ծանուցվել են /հիմք 03.05.2022թ. թիվ 1945/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջիններիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ալիտա Ալավերդոյի Ասատրյանը, Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանը, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանը, Արմինե Ռաֆայելի Ասատրյանը, Հայկ Ռաֆայելի Ասատրյանը, Ռաֆայել Վահագնի Ասատրյանը, Սուսաննա Վահագնի Ասատրյանը և Ազնիվ Գևորգի Ասատրյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք փոստային առաքանի՝ ADLEO103481014AM/, չեն ներկայացրել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասը հանդիսանում է Ալիտա Ալավերդոյի Ասատրյանի, Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանի, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանի, Արմինե Ռաֆայելի Ասատրյանի, Հայկ Ռաֆայելի Ասատրյանի, Ռաֆայել Վահագնի Ասատրյանի, Սուսաննա Վահագնի Ասատրյանի և Ազնիվ Գևորգի Ասատրյանի համատեղ սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջիններիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է 1.3309 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0151-0007/ հողատարածքի համար հողի հարկի գծով 245 823 /երկու հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 178 875 /հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքի գումար և 66 948 /վաթսունվեց հազար ինը հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացիներ Ալիտա Ալավերդոյի Ասատրյանից, Հասմիկ Ռաֆայելի Ասատրյանից, Հերմինե Ռաֆայելի Ասատրյանից, Արմինե Ռաֆայելի Ասատրյանից, Հայկ Ռաֆայելի Ասատրյանից, Ռաֆայել Վահագնի Ասատրյանից, Սուսաննա Վահագնի Ասատրյանից և Ազնիվ Գևորգի Ասատրյանից համապարտության կարգով հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 245 823 /երկու հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ՝ որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.3309 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0151-0007/ հողատարածքի համար հողի հարկի պարտավորություն, որից 178 875 /հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքի գումար և 66 948 /վաթսունվեց հազար ինը հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`