Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Սամվել Աբրահամյանի վերաբերյալ ծանուցում

28.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներ

Ա/Ձ Սամվել Աբրահամյան
Պետ.գրանցման համար՝99.1026119 / 2018-07-03
ՀՎՀՀ՝ 49618542
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գ. Հայթաղ Աբովյան 11

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի հունիսի 21-ին, ժամը` 11:20-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Խոյի համայնքապետարան /հասցե, ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գ. Գեղակերտ Մ. Մաշտոց 30/:
Խոյ համայնքի Հայթաղ գյուղի տարածքում առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և /կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
բջջ.(093-73-83-17):

Հասցե` մ․ Արմավիր Խոյ հ․ գ․ Գեղակերտ Մաշտցի 30

Հեռ..` 093-73-7-83-17

Էլ. փոստ`