Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08.06.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 893Ա՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԹՈՒՐ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.06.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդ

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԹՈՒՐ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 19/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց 1/10ա հասցեում Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առեվտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատիրոջ (գրանցման հասցե՝ ք.Էջմիածին, Արագածի զնգվ., թիվ 17շենք, թիվ 79 բն., պետ.գրանցման համար՝ 99.1177713 / 2021-05-12, ՀՎՀՀ՝ 49740242) կողմից Էջմիածին քաղաքի Զվարթնոց 1/10ա հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 11.05.2022թ. կազմված թիվ ՆՊ10 արձանագրության հիման վրա 2022 թվականի մայիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 11.05.2022թ. կազմված թիվ ՆՊ10 արձանագրությունը:
• Հանձնաժողովի 18.03.2022թ. թիվ 19/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց 1/10ա հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առեվտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի մայիսի 31-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատերը /հիմք փոստաին ծանուցագիր՝ ADLEO103735817AM/, ուստի «Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատերը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Այսինքն` Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց 1/10ա հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք և բացօթյա առեվտուր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 10-րդ և 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր` 150 000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Նախազգուշացնել Արթուր Գյուլխասյան Ռուբենի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`