ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
01.07.2022
2022 թվականաի մայիսի 13-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում գտնվող Արտակ Կիրակոսյանի անվամբ գրանցված անշարժ գույքի հողի հարկի գումարը կազմում է՝ 241486 /երկու հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 151247 /հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 90239 /իննսուն հազար երկու հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետով, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: