Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.07.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
05.07.2022թ․
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
ՀՀ Արմավիրիր մարզի Արաքս համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /ծածկագիր 2.1-2/
1) Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։
2) բաժնում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է
աշխատանքները.
3) կատարում է բաժնի գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով՝ համայնքի ղեկավարի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները.
4) պատասխանատվություն է կրում օրենքների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
5)Կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
6)աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը՝ համայնքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
7)մասնակցում է համայնքում բուսական և կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում իրականացնում դրանք․
8)աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև բուսաբանական այգիների պահպանությանը․
9)աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը․
10)կազմում է թափոնների գործածության ոլորտում համայնքի վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրեր և համակարգում դրանց իրականացումը․
11)իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքի տարածքում.
12)ապահովում է համայնքի տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը
13) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ:
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>>, <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության <<Հողային>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>, <<Ջրային>>, <<Անտառային>>, <<Ընդերքի մասին>> օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետելու է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետելու է առնվազն մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
• անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ կամ Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մրցութային հանձնաժողովին /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման համար ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, վկայականի, աշխատանքային գրքույկի պատճեները բնօրինակի հետ միասին
• արական սեռի անձիք զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող վկայականի պատճենը իսկականի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 չափի
• Անձնագրի պատճենը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 22-ն է: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 5-ին ժամը 12:00-ին Արաքսի համայնքապետարանի շենքում: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան /գ. Գայ Խաչատրյան 1/ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն / հասցեն `ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ. 0237-2-07-70 , 0237 -2-76-49/:

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` +37494102827:

Էլ. փոստ`