Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության իրավաբանական բաժնի պետի / ծածկագիր 2.1--5/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.07.2022

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության իրավաբանական բաժնի պետի / ծածկագիր 2.1--5/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
05.07.2022թ
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
ՀՀ Արմավիրիր մարզի Արաքս համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության իրավաբանական բաժնի պետի / ծածկագիր 2.1-5/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ / ծածկագիր 2.1-5/
1)բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։
2) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է
հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ
որակով կատարումը.
3) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում,
բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ,
հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
4) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ,
հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների
կազմումը.
3) անհրաժեշտության դեպքում՝ համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
5) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
6) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
7) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
8) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
9) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառելու աշխատանքները
10) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
11) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է անձանց օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու աշխատանքները.
12) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ավագանու նիստերի որոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին․
ե) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության
պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական
կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա
աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի
աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ.
• ունի «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Քաղաքաշինության մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, իր լիազորությունների հետ կապված այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ,աշխատակազմի կանոնադրության անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
• անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ կամ Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մրցութային հանձնաժողովին /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման համար ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, վկայականի, աշխատանքային գրքույկի պատճեները բնօրինակի հետ միասին
• արական սեռի անձիք զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող վկայականի պատճենը իսկականի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 չափի
• Անձնագրի պատճենը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 22-ն է: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 5-ին ժամը 16:00-ին Արաքսի համայնքապետարանի շենքում: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան /գ. Գայ Խաչատրյան 1/ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն / հասցեն `ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ. 0237-2-07-70 , 0237 -2-76-49/:

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` +37494102827:

Էլ. փոստ`