Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՒՇԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ապարանի համայնքապետարան
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283 հոդված

Ապարան համայնքի Արայի գյուղի բնակիչ Տիգրան Լևուշի Պողոսյանը (Անձ. AU 0498443, տրված՝
12.11.2021 թ, 023-ի կողմից ) Արայի գյուղի վարչական տարածքում գտնվող՝ իր ղեկավարած ,,Մուշ,,
ՍՊԸ- ին պատկանող 02-018-0112-0014 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 1,164 հա
հողամասում, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբՙ իրականացրել է ինքնակամ
շինարարություն՝ տեղադրելով արևային ֆ/վ կայան:
,,Տեղական ինքնակառավարման մասին, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջնե-
րին համապատասխան` Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի
կողմից ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը օրենքով սահմանված կարգով
ապահովելու նպատակով ձեռնարկումները եղել են անարդյունք: Ինչի կապակցությամբ՝
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով
20.06.2022 թ Ապարան համայնքի ղեկավարի N 333-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 30.06.2022 թ ժամը 10.00-ին Ապարանի համայնքա-
պետարանի աշխատակազմի կողմից /ք.Ապարան, Բաղրամյան 26 / ՝ պատշաճ ծանուցմամբ հրավիրվել
են լսումներ, որին մասնակցել է քաղ. Տիգրան Պողոսյանը՝ տալով բացատրություն, պատասխանելով
առաջադրված հարցերին, զղջալով թույլ տված սխալը:
Համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների մշտական գործող հանձնաժողովի
նիստում կայացած՝ վարչական վարույթի լսումների և վարույթում քննարկվող փաստական հանգամանք-
ների քննարկման արդյունքում միաձայն ընդունվել է որոշում՝ քաղ. Տիգրան Լևուշի Պողոսայնի
նկատմամբ ,,Վարչական իրավախախտումների մասին,,ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատ-
կանիշներով կիրառելու վարչական տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով և այդ ուղղությամբ համայնքի
ղեկավարին ներկայացնելու առաջարկություն՝ համապատասխան վարչական ակտ կայացնելու համար:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով
հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանք-
ները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ա.Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 14.04.2022 թ
N 615 գրությամբ Արայի գյուղի բնակիչ Տիգրան Լևուշի Պողոսյանը նախազգուշացվել է՝ Արայի գյուղի
վարչական տարածքում գտնվող հողատարածքում կատարվող ինքնակամ շինարարության մասին:
Նախազգուշացումից հետո Տիգրան Պողոսյանը չի դադարեցրել շինարարությունը և շարունակել է:
Պատճառաբանությունը եղել է ,,Էներգետիկայի մասին,, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի սխալ ընկալումը,
որի ճշգրտման և պարզաբանման համար խնդրել է ժամանակ:

բ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից
Արայի գյուղում Տիգրան Պողոսյանի կողմից կատարվող՝ արևային ֆ/վ կայանի կառուցման ինքնակամ
շինարարությունը դիտարկելով որպես ՀՀ կառավարության 2015 թ մարտի 15-ի N 596-Ն որոշման
6-րդ գլխի պահանջների խախտում և ինքնակամ, ելնելով՝ ,,Քաղաքաշինության մասին,,ՀՀ օրենքի
26-րդ հոդվածի դրույթներից, տեսչությունը 19.04.2022 թ գրությամբ ահազանգել է Ապարանի համայնքի
ղեկավարին կատարվող ինքնակամ շինարարության մասին, պահանջելով՝ ,,Տեղական ինքնակառա-
վարման մասին,, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝
կասեցնելու իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դա հետևանքների վերացումը:
դ. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի
մասնագետների կողմից 10.06.2022 թ քաղ. Տիգրան Պողոսյանի կողմից իրականացվող ինքնակամ
շինարարության վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման N 03 արձանագրությունը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ա. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Ինքնակամ կառույց է համարվում՝ Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ
նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ
սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով
կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
բ. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝
 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) և գ) կետերի համաձայն կառուցապատողները պարտավոր են`
կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետա-
շինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
քաղաքաշինական գործունեություն իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական
փաստաթղթերին համապատասխան.
 23-րդ հոդվածի 2-3-րդ պարբերության համաձայն՝
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ ճարտարապետաշի-
նարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց
և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո:
 26-րդ հոդվածի նախավերջին պարբերության՝
Համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված
ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադը-
րության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային
օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և
օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
գ. ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների համաձայն՝
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը՝
 վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքա-
շինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
 քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս
է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
Տեսչական մարմնի կողմից Ապարան համայնքի ղեկավարին տրված 19.04.2022 թ հաղորդում-առաջարկը
իրավաչափ է և բխում է օրենքի պահանջներից:
դ. Տիգրան Պողոսյանին վարչական վարույթին առնչվող նյութերը ուղարկվել են փոստային կապի
միջոցով՝ պատվիրված նամակներով, որոնք հասցեատիրոջ կողմից ստորագրությամբ ստացվել են:
Համաձայն ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջների՝
քաղ. Տիգրան Պողոսյանը համարվում է պատշած ծանուցված:


ե. ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի՝
Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ......
օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված
հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց
կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500.000– 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Տիգրան Լևուշի Պողոսյանի կողմից թույլ տրված իրավախախտումը համապատասխանում է
,,Վարչական իրավախախտումների մասին,,ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական
վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով՝
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 6-րդ
հոդվածի 4-րդ մասի ա) և գ ) կետերի, 23-րդ հոդվածի 2-3-րդ և 26-րդ հոդվածի նախավերջին
պարբերությունների, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի
8-րդ կետի, ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 154-րդ
հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի և 283-րդ հոդվածների պահանջները,
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ, 38-րդ, 57(1)-րդ,
58-59-60-րդ հոդվածների դրույթները.
ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացի Տիգրան Լևուշի Պողոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշ-
ներով և նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 600.000 / վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2 Պարտավորեցնել քաղ. Տիգրան Լևուշի Պողոսյանին՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների
խախտմամբ իր կողմից իրականացրած ինքնակամ կառույցի հարցը լուծել ՀՀ Քաղաքացիական Օրենս-
գրքի 188-րդ հոդվածի և ,,Քաղաքաշինության մասինՙՙ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:





Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ա. Կարապետյան





ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
 Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ
հոդվածով սահմանված կարգով՝ քաղաքացուն հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա
ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու (բողոքարկելու) դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին
ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
 Տուգանքի գումարը վճարվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ապարանի համայնքապետարանի
գանձապետական 900455101353 հաշվեհամարին:
 Տուգանքը ենթակա է հարկադիր կատարման սույն որոշման անբողոքարկելի դառնալուց հետո:
 Սույն որոշումը կարող է վարչական կարգով գանգատարկվել ( բողոքարկվել) Ապարան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված
կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում կամ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված
դատական կարգով՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Հասցե` ք.Ապարան, Մ.Բաղրամյան 26

Հեռ..` 025224393

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`