Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱՉՅԱ ԳԱԳԻԿԻ ՉԱՐՈՒՂՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ապարանի համայնքապետարան
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283 հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Ապարան համայնքի Քուչակ գյուղի 1-ին խճուղի թիվ 12 հասցեի բնակիչ Հրաչյա Գագիկի Չարուղյանը
( ՆՔ-009437849,տրված 02.07.2018 թ,023 կողմից) նույն հասցեում գտնվող՝ իր ընտանիքին ընդհանուր
համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 02-111-0054-0002 ծածկագրով 0,15 հա բնակա-
վայրերի բնակելի կառուցապատման նշանակությամբ հողամասում, օրենսդրությամբ սահմանված
պահանջների խախտմամբ իրականացրել է ինքնակամ շինարարություն:
,,Տեղական ինքնակառավարման մասին, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջնե-
րին համապատասխան` Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի
կողմից ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը օրենքով սահմանված կարգով
ապահովելու նպատակով ձեռնարկումները եղել են անարդյունք: Ինչի կապակցությամբ՝
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով
20.06.2022 թ Ապարան համայնքի ղեկավարի N 335-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
հարուցված վարչական վարույթի շրջանակներում 30.06.2022 թ ժամը 11.00-ին Ապարանի համայնքա-
պետարանի աշխատակազմի կողմից /ք.Ապարան, Բաղրամյան 26/՝ պատշաճ ծանուցմամբ հրավիրվել
են լսումներ, որին քաղ. Հրաչյա Չարուղյանը չի մասնակցել, ինչը, սակայն, արգելք չի հանդիսացել
լսումների անցկացմանը և որոշման կայացմանը:
Համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների մշտական գործող հանձնաժողովի
նիստում կայացած՝ վարչական վարույթի լսումների և վարույթում քննարկվող փաստական հանգամանք-
ների քննարկման արդյունքում միաձայն ընդունվել է որոշում՝ քաղ. Հրաչյա Գագիկի Չարուղյանի
նկատմամբ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատ-
կանիշներով կիրառելու վարչական տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով և այդ ուղղությամբ համայնքի
ղեկավարին ներկայացնելու առաջարկություն՝ համապատասխան վարչական ակտ կայացնելու համար:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով
հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանք-
ները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ա.Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 27.05.2022 թ
N 930 գրությամբ Քուչակ գյուղի 1-ին խճուղի թիվ 12 հասցեի բնակիչ Հրաչյա Չարուղյանը նախազգու-
շացվել է՝ Քուչակ գյուղում իր ընտանիքին պատկանող համատեղ սեփականություն հանդիսացող
տնամերձ հողամասում կատարվող ինքնակամ շինարարության մասին: Նախազգուշացումից հետո
Հրաչյա Չարուղյանը չի դադարեցրել ինքնակամ շինարարությունը և այն շարունակել է:


բ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից
Քուչակ գյուղում 1-ին խճուղի թիվ 12 հասցեում իրականացվող շինարարությունը դիտարկվել է որպես
ՀՀ կառավարության 2015 թ մարտի 15-ի N 596-Ն որոշման 6-րդ գլխի պահանջների խախտում և
ինքնակամ, ելնելով՝ ,,Քաղաքաշինության մասին,,ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներից, տեսչությունը
30.05.2022 թ NՔՏՄ/15.8/029-22 գրությամբ ահազանգել է Ապարանի համայնքի ղեկավարին՝
կատարվող ինքնակամ շինարարության մասին, պահանջելով՝ ,,Տեղական ինքնակառավարման մասին,,
ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝ կասեցնելու
իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դա հետևանքների վերացումը:
դ. Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների
կողմից 14.06.2022 թ Քուչակ գյուղում Հրաչյա Չարուղյանի կողմից իրականացվող ինքնակամ
շինարարության վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման N 05 արձանագրությունը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ա. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Ինքնակամ կառույց է համարվում՝ Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ
նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ
սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով
կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
բ. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝
 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) և գ) կետերի համաձայն կառուցապատողները պարտավոր են`
կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետա-
շինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
քաղաքաշինական գործունեություն իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական
փաստաթղթերին համապատասխան.
 23-րդ հոդվածի 2-3-րդ պարբերության համաձայն՝
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ ճարտարապետաշի-
նարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց
և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո:
 26-րդ հոդվածի նախավերջին պարբերության՝
Համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված
ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադը-
րության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային
օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և
օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
գ. ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների համաձայն՝
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը՝
 վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքա-
շինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
 քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս
է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
Տեսչական մարմնի կողմից Ապարան համայնքի ղեկավարին տրված 30.05.2022 թ հաղորդում-առաջարկը
իրավաչափ է և բխում է օրենքի պահանջներից:
դ. Հրաչյա Չարուղյանի վարչական վարույթին առնչվող նյութերը ուղարկվել են փոստային կապի
միջոցով՝ պատվիրված նամակներով, որոնք հասցեատիրոջ կողմից ստորագրությամբ ստացվել են:
Համաձայն ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջների՝
քաղ. Հրաչյա Չարուղյանը համարվում է պատշած ծանուցված:


ե. ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը՝՝
Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ...
… օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված
հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց
կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500.000– 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Հրաչյա Գագիկի Չարուղյանի կողմից թույլ տրված իրավախախտումը համապատասխանում է
,,Վարչական իրավախախտումների մասին,,ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական
վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով՝
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 6-րդ
հոդվածի 4-րդ մասի ա) և գ ) կետերի, 23-րդ հոդվածի 2-3-րդ և 26-րդ հոդվածի նախավերջին
պարբերությունների, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի
8-րդ կետի, ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 154-րդ
հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի և 283-րդ հոդվածների պահանջները,
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ, 38-րդ, 57(1)-րդ,
58-59-60-րդ հոդվածների դրույթները.
ՈՐՈՇԵՑԻ


1. Քաղաքացի Հրաչյա Գագիկի Չարուղյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշ-
ներով և նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 500.000 / հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2 Պարտավորեցնել քաղ. Հրաչյա Գագիկի Չարուղյանին՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների
խախտմամբ իր կողմից իրականացրած ինքնակամ կառույցի հարցը լուծել ՀՀ Քաղաքացիական Օրենս-
գրքի 188-րդ հոդվածի և ,,Քաղաքաշինության մասինՙՙ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:




Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ա. Կարապետյան




ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
 Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ
հոդվածով սահմանված կարգով՝ քաղաքացուն հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա
ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու (բողոքարկելու) դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին
ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
 Տուգանքի գումարը վճարվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ապարանի համայնքապետարանի
գանձապետական 900455101353 հաշվեհամարին:
 Տուգանքը ենթակա է հարկադիր կատարման սույն որոշման անբողոքարկելի դառնալուց հետո:
 Սույն որոշումը կարող է վարչական կարգով գանգատարկվել ( բողոքարկվել) Ապարան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված
կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում կամ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված
դատական կարգով՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:











Հասցե` ք.Ապարան, Մ.Բաղրամյան 26

Հեռ..` 025224393

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`