Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ,,ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ,, ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՇԱՅԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ապարանի համայնքապետարան
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283 հոդված

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

,,Ապարան ջուր,, ՍՊԸ տնօրեն Վահրամ Միշայի Դավթյանի (բնակվում է ք.Ապարան,Ա.Խաչատրյան 18
հասցեում, Անձ. AT 0292200, տրված՝ 29.10.2019 թ, 023-ի կողմից) կողմից Ապարան քաղաքի Մարշալ
Բաղրամյան 36 հասցեում՝ Ապարանի ավտոկայանի տարածքում, օրենսդրությամբ սահմանված
պահանջների խախտմամբ իրականացվել է ինքնակամ շինարարություն:
,,Տեղական ինքնակառավարման մասին, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջնե-
րին համապատասխան` Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի
կողմից ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը օրենքով սահմանված կարգով
ապահովելու նպատակով բոլոր ձեռնարկումները եղել են անարդյունք: Ինչի կապակցությամբ՝
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով
20.06.2022 թ Ապարան համայնքի ղեկավարի N 334-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թ հունիսի 30-ին ժամը 11.00-ին Ապարանի
համայնքապետարանի աշխատակազմի կողմից /ք.Ապարան, Բաղրամյան 26 / ՝ պատշաճ ծանուցմամբ
հրավիրվել են լսումներ, որին քաղ. Վահրամ Դավթյանը և /կամ/ նրա ներկայացուցիչը չեն մասնակցել,
ինչը, սակայն, արգելք չի հանդիսացել լսումների անցկացմանը և որոշման կայացմանը:
Համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների մշտական գործող հանձնաժողովի
նիստում կայացած՝ վարչական վարույթի լսումների և վարույթում քննարկվող փաստական հանգամանք-
ների քննարկման արդյունքում միաձայն ընդունվել է որոշում՝ քաղ. Վահրամ Միշայի Դավթյանի նկատ-
մամբ ,,Վարչական իրավախախտումների մասին,,ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկա-
նիշներով կիրառելու վարչական տուգանք՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով և այդ ուղղությամբ համայնքի
ղեկավարին ներկայացնելու առաջարկություն՝ համապատասխան վարչական ակտ կայացնելու համար:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով
հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանք-
ները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ա.Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 08.12.2021թ
N 1782 գրությամբ ,,Հայավտոկայարան,, ՓԲԸ-ին, որը փաստացի հանդիսանում է ք. Ապարան,
Բաղրամյան 36 հասցեում գտնվող՝ 117-004 ծածկագրով 0,10 հա տարածքի՝ Ապարանի ավտոկայանի
սեփականատերը, նախազգուշացվել է Ապարանի ավտոկայանի տարածքում կատարվող ինքնակամ
շինարարության մասին: Որին ի պատասխան՝ ,,Հայավտոկայարան,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժ/պ
Հ. Մարիկյանը 22.12.2021 թ պաշտոնական գրությամբ հայտնել է, որ Ապարանի ավտոկայանում

ինքնակամ շինարարությունը իրականացվում է ավտոկայանի վարձակալի՝ ,,Ապարան ջուր,, ՍՊԸ-ի
կողմից, որի տնօրեն Վ. Դավթյանը իր կողմից գրավոր ծանուցվել է՝ զգուշացվելով հնարավորինս սեղմ
ժամկետում ապամոնտաժելու կառույցը և բոլոր գործողությունները համապատասխանեցնելու գործող
օրենսդրության պահանջներին:
,,Հայավտոկայարան,,ՓԲԸ-ի տնօրենի ծանուցումից հետո ոչ միայն կառույցը չի ապամոնտաժվել,
այլև շարունակվել է կառուցումը, որի նկատմամբ սեփականատիրոջ կողմից հետևողականություն չի
դրսևորվել, չի կատարվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջները:
բ. ,, Հայավտոկայարան,, ՓԲԸ ընկերության և Ապարանի համայնքապետարանի կողմից ,,Ապարան
ջուր,, ՍՊԸ-ի տնօրեն Վ.Դավթյանին տրված ծանուցումներից և նախազգուշացումներից հետո ոչ միայն
ինքնակամ շինարարությունը չի կասեցվել, այլև շարունակվել է:
գ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից
Ապարանի ավտոկայանում կատարվող շինարարությունը դիտարկվելով որպես ՀՀ կառավարության
2015 թ մարտի 15-ի N 596-Ն որոշման 6-րդ գլխի պահանջների խախտում և ինքնակամ, ելնելով՝
,,Քաղաքաշինության մասին,,ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներից, տեսչության 09.02.2022 թ և
10.06.2022 թ գրություններով Ապարանի համայնքի ղեկավարին ներկայացված հաղորդում–առաջարկ-
ությունները Ապարանի ավտոկայանում կատարվող ինքնակամ շինարարության վերաբերյալ՝ կից
ներկայացրած լուսանկարներով, պահանջելով՝ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի
42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝ սեղմ ժամկետում իրավաչափ
և օրենքով սահմանված միջոցների ձեռնարկում:
դ. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի
մասնագետների կողմից 2022 թ հունիսի 13-ին Ապարանի ավտոկայանում իրականացվող ինքնակամ
շինարարության վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման N 04 արձանագրությունը:
Վ. Դավթյանը հրաժարվել է այցելելու շինհրապարակ, սակայն ներկայացել է համայնքապետարան և
խուսափել ակտի ստորագրումից և բացատրություն տալուց:
ե.,,Ապարան ջուր,, ՍՊԸ տնօրեն Վ.Դավթյանի կողմից դրսևորած ոչ պատշաճ մոտեցումը ինքնակամ
շինարարության կանխարգելման և կասեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերի նկատմամբ,
ապօրինության վերացման և օրինականության պահպանման գործում նրա անտարբեր վերաբերմունքը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ա. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Ինքնակամ կառույց է համարվում՝ Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ
նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ
սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով
կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
բ. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝
 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) և գ) կետերի համաձայն կառուցապատողները պարտավոր են`
կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետա-
շինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
քաղաքաշինական գործունեություն իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական
փաստաթղթերին համապատասխան.
 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը`
իրականացնելու որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերա-
կառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ Կառավարության
սահմանած կարգով:

 26-րդ հոդվածի նախավերջին պարբերության՝
Համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված
ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադը-
րության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային
օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և
օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
գ. Ապարանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 08.12.2021թ
,,Հայավտոկայարան,, ՓԲԸ ուղարկված N 1782 գրություն-նախազգուշացումը՝ ՓԲԸ-ի սեփականությունը
հանդիսացող՝ Ապարանի ավտոկայանի տարածքում իրականացվող ինքնակամ շինարարական
աշխատանքների վերաբերյալ, և այդ ուղղությամբ ,,Հայավտոկայարան,,ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ
Հ. Մարիկյանի 22.12.2021 թ պատասխանը՝ իրավախախտման փաստն ընդունելու և այն կանխելու
ուղղությամբ իրավախախտումը փաստացի կատարողին՝ ավտոկայանի վարձակալ ,,Ապարան ջուր,,
ՍՊԸ տնօրեն Վահրամ Դավթյանին ծանուցելու հանգամանքը, որով նա զգուշացվել է՝ հնարավորինս
սեղմ ժամկետում ապամոնտաժելու կառույցը և բոլոր գորոծողությունները համապատասխանեցնելու
գործող օրենսդրության պահանջներին, որը մինչև վարչական վարույթի հարուցումը չի կատարվել:
դ. ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների համաձայն՝
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը՝
 վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքա-
շինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
 քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս
է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
Տեսչական մարմնի կողմից Ապարան համայնքի ղեկավարին տրված 09.02.2022 թ և 10.06.2022 թ
հաղորդում-առաջարկները /պահանջները/ իրավաչափ են և բխում են օրենքի պահանջներից:
ե. ,,Ապարան ջուր,, ՍՊԸ տնօրեն Վ. Դավթյանին Վարչական վարույթին առնչվող բոլոր նյութերը
ուղարկվել են փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակներով, սակայն ծրարները հետ են վերա-
դարձվել՝ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալուց հրաժարվելու վերաբերյալ հանձնողի նշումով:
,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ վարչական
վարույթին առնչվող՝ Վ. Դավթյանին ուղարկված նյութերը զուգահեռաբար տեղադրվել են Հայաստանի
Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,
համաձայն որի՝ քաղ. Վ. Դավթյանը նույնպես համարվում է պատշած ծանուցված:
զ. ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդված՝
 Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլ-
տվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ
իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը
շարունակելը՝
- 154-րդ հոդվածի 1-ին մասը՝
Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ......
օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված
հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց
կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500.000– 1.000.000 ՀՀ դրամի չափով:
- 154-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամի չափով


-154-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին,
ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի
վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 1.500.000 – 2.000.000 ՀՀ դրամի չափով
-154-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու
օրվանից հետո շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 2.000.000 - 2.500.000 ՀՀ դրամի չափով

,,Ապարան ջուր,, ՍՊԸ կողմից թույլ տրված իրավախախտումը համապատասխանում է Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական
վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով՝
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 6-րդ
հոդվածի 4-րդ մասի ա) և գ ) կետերի, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 26-րդ հոդվածի նախավերջին
պարբերությունների, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի
8-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքիի 23-րդ հոդվածի 2-րդ մասի,
154-րդ հոդվածի 3-րդ մասի, 219.1-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի և 283-րդ հոդվածների
պահանջները, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 34-րդ,
57(1)-րդ, 58-59-60-րդ հոդվածների դրույթները.

ՈՐՈՇԵՑԻ

1.Քաղաքացի Վահրամ Միշայի Դավթյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշ-
ներով և նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի
չափով:
2 Պարտավորեցնել քաղ. Վահրամ Միշայի Դավթյանին՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների
խախտմամբ իր կողմից իրականացրած ինքնակամ կառույցի հարցը լուծել ՀՀ Քաղաքացիական Օրենս-
գրքի 188-րդ հոդվածի և ,,Քաղաքաշինության մասինՙՙ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
 Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը ,,Վարչական իրավախախտումների մասին,, ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով՝ քաղաքացուն հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու (բողոքարկելու) դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
 Տուգանքի գումարը վճարվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ապարանի համայնքապետարանի գանձապետական 900455101353 հաշվեհամարին:
 Տուգանքը ենթակա է հարկադիր կատարման սույն որոշման անբողոքարկելի դառնալուց հետո:
 Սույն որոշումը կարող է վարչական կարգով գանգատարկվել ( բողոքարկվել) Ապարան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում կամ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:








Հասցե` ք.Ապարան, Մ.Բաղրամյան 26

Հեռ..` 025224393

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`