Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.07.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատի համայքապետարանի մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2022թ. օգոստոսի 16-ին` ժամը 12:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /հասցե Վաղարշապատ համայնք ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց 0 շենք/: Կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրվում է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 1/50 հասցեում գտնվող 0․17755հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասը` 2 /երկու/ տարի ժամկետով համայնքային նշանակության կրթական և գիտական նշանակության շինություն՝ կառուցելու համար, ապահովել տարածքը կանաչապատմամբ և բարեկարգել, իրականացնել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ:
Հողամասը ընդգրկվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ծածկագիր` ՎՀԿ 1: Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ, մասնակցության վճար 20000 /քսան հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151109 հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճենները, իսկ մրցույթի անցկացման օրը մուծել մրցույթի նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի չափը։ Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է որոշում և կնքվում հողամասի կառուցապատման պայմանագիր: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (600)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`