Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՋԱՋՈՒՌԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏևՅԱԼ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

14.07.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ախուրյանի համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 2022թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ջաջուռի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար` 1.դաստիարակի, 1,12 դրույք, 123000դրամ աշխատավարձով
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.դիմում (ձև 1),
2.կրթության մասին փաստաթուղթ( դիպլոմ),
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն ( ձև 4),
6. մեկ լուսանկար 3×4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետոըթյան աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 18-ին ,ժամը 12:00-ին ` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ջաջուռ 3-րդ փողոց 21 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ ` անձը հաստատող փաստաթղթով :
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը ` 09:00- 16:30-ը ,բացի շաբաթ և կիրակի օրերից :
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը `2022թ. օգոստոսի 12-ը մինչև ժամը 16:30-ը ներառյալ : Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով ` գրավոր և բանավոր:
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://escs.am/am/news/11978

Հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ջաջուռ 3-րդ փողոց 21 մանկապարտեզ

Հեռ..` 094799432

Վեբ կայք` akhuryan.am

Էլ. փոստ`