Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

14.07.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը (ծածկագիր 1.1-1)
ա)ենթակա և հաշվետու է համայնքի ղեկավարին.
բ)կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը, արխիվային գործը և աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.
գ)իրականացնում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և ապահովում է նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
դ)կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի, աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.
ե)կազմակերպում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
զ)կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունն ու հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների,դիմումների և բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
է)վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի կարգապահական ներքին կանոնների նկատմամբ.
ը)օրենքով սահմանված դեպքում և կարգով մասնակցում է զորակոչի, վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
թ)լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.
ժ)օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը.
Աշխատակազմի քարտուղարն ունի պաշտոնի անձնագրով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: բ) ունի ՀՀ աշխատանքային օրենսդրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) Գրավոր դիմում (հանձնաժողովի անունով)

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեններըը կամ համապատասխան տեղեկանք

զ)մեկ լուսանկար( 3x4 չափսի)

է)անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Խոյի համայնքապետարանի շենքում (մ․ Արմավիր հ․ Խոյ գ.Գեղակերտ Մ․ Մաշտոց 30 ) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչությունում
(ք. Արմավիր, Աբովյան 71) ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Խոյի համայնքապետարանի աշխատակազմ (մ․ Արմավիր հ․ Խոյ գ. Գեղակերտ Մ․ Մաշտոց 30 հեռ․ 093-73-83-17), ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (ք. Արմավիր Աբովյան 71) հեռ.` (0237) 2-07-70, (0237) 2-76-49:
Մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 1500-ին` Խոյ համայնքի, Արշալույս գյուղի վարչական շենքում /հասցե՝ մ․ Արմավիր հ․ Խոյ գ․ Արշալույս 20 փ․ 5 շենք:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հուլիսի 29-ը։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, հ․ Խոյ գ. Գեղակերտ Մ․ Մաշտոց 30
Հեռ.` 093-73-83-17

Հասցե` մ․ Արմավիր Խոյ հ․ գ․ Գեղակերտ Մաշտցի 30

Հեռ..` 093-73-83-17

Էլ. փոստ`