Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համյնքի ղեկավարի 01․07․2022-ի «Վարուժան Սոլոյանին հողի հարկի և գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 504-Ա որոշում

15.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 58

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
Քաղաքացի Վարուժան Սոլոյանը, հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հունիսի 13-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի , ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների և ՀՀ ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀԳՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, 0․082 հա մակերեսով,06-008-0003-0014 կադաստրային ծածկագրով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը և BMW 520 I մակնիշի ,35FP135 հերթական համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում են Վարուժան Սոլոյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ:

06-008-0003-0014 կադաստրային ծածկագրով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի համար վճարման ենթակա հարկը մինչև 2020 թվականը կազմում է 5․527 (հինգ հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ, որից 4․092 (չորս հազար իննսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 1․435 ( հազար չորս հարյուր երեսունհինգ ) ՀՀ դրամ ՝ որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

BMW 520 I մակնիշի փոխադրամիջոցի համար մինչև 2020 թվականը վճարման ենթակա գույքահարկը կազմում է 27․372 (քսանյոթ հազար երեք հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ, որից 22․495 (քսաներկու հազար չորս հարյուր իննսունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 4․877 (չորս հազար ութ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2022 թվականի հունիսի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 01-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Վարուժան Սոլոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 27․06․2022) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Վարուժան Սոլոյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է,որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գուծունեության արդյուներքից:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Վարուժան Սոլոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 32․899 (երեսուներկու հազար ութ հարյուր իննսունինը ) ՀՀ դրամ՝որպես հողի հարկի և գույքահարկի վճարման ենթակա գումար․06-008-0003-0014 կադաստրային ծածկագրով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի համար՝ 5․527 (հինգ հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ, որից 4․092 (չորս հազար իննսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 1․435 ( հազար չորս հարյուր երեսունհինգ ) ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ

BMW 520 I մակնիշի փոխադրամիջոցի համար 27․372 (քսանյոթ հազար երեք հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ, որից 22․495 (քսաներկու հազար չորս հարյուր իննսունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 4․877 (չորս հազար ութ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ::

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081041 հաշվեհամարին, իսկ գույքահարկը՝ 900275081025 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`