Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ հրապարակային աճուրդ-վաճառքի վերաբերյալ

18.07.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
,,Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 22-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը, Դեղձուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը, Դեղձուտ գյուղում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը:

Լոտ 1- ծածկագիր՝ 03-040-0205-0067, Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող 0,1572 հա մակերեսով 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող
Լոտ 2- ծածկագիր՝ 03-037-0111-0020, Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղում գտնվող 0,75հա մակերեսով 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող
Լոտ 3- ծածկագիր՝ 03-037-0001-0043, Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի Հ.Շիրազի փողոց թիվ 36 հասցեում գտնվփղ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,04048 հա մակերեսով հողամաս

լոտ 1- 704250 դրամ /յոթ հարյուր չորս հազար երկու հարյուր հիսուն/
լոտ 2- 3360000դրամ /երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար/
լոտ 3- 494261 դրամ /չորս հարյուր ինսունչորս հազար երկու հարյուր
վաթսունմեկ/

Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասերի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022թվականի օգոստոսի 16-ը:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասերի որոկական հատկանիշները, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։

Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան

Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ



Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` +374/55 644 446

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`