Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե Սպարտակի Սողոմոնյանի նկատմամբ հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին

18.07.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 283-րդ հոդված

Քաղաքացի Կարինե Սպարտակի Սողոմոնյանը, հանդիսանալով գույքի սեփականատեր, հանդիսանում է տվյալ գույքի համար օրենքով նախատեսված հարկի /հողի հարկ/ վճարող սուբյեկտ, սակայն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> օրենքը, ժամանակին չի կատարել օրենքով իր վրա դրված հարկը վճարելու պարտավորությունը:
Ըստ հարկման բազայում առկա տվյալների՝ Կարինե Սպարտակի Սողոմոնյանը հանդիսանում է Չարենցավան համայնքի, Արզական գյուղում գտնվող հողերիսեփականատեր:
Ըստ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի` 2022 թվականի ապրիլի 20-ի դրությամբ Չարենցավան համայնքի բյուջեի նկատմամբ վերջինիս վճարման ենթակա պարտքը կազմում է 132 133 ՀՀ դրամ, որից ապառք` 86 349 ՀՀ դրամ, տույժ` 34 475 ՀՀ դրամ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի մայիսի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:
<<Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով քաղաքացին պատշաճ կերպով ծանուցվել է սակայն ծրարը ետ վերադարձել <<չպահանջված>> նշագրումով:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Ղեկավարվելով վերոգրյալի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով.





Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Քաղաքացի ԿարինեՍպարտակիՍողոմոնյանից հօգուտ Չարենցավան համայնքի բյուջե գանձել 132 133ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Գանձված գումարը ենթակա է վճարման հողի հարկի դեպքում՝ 900 135 000 827 և 900 135 105 022 հաշվեհամարներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան 2501, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1,

Հեռ..` +374 (226) 43434

Էլ. փոստ`