Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալություն

20.07.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բերդի համայնքապետարան
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ.Բեկի 5 հասցեում 2022 թ. սեպտեմբերի 1-ին ժամը 15.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Բերդ համայնքի Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.12 հա մակերեսով, 11-010-0374-0021 ծածկագրով վարելահողը 2000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, և 0.15353 հա մակերեսով, 11-010-0384-0008 ծածկագրով կորիզավոր բազմամյա տնկարկները 8000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, մրցույթային կարգով, 25 տարի ժամկետով , գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Տարեկան վարձավճարի ընհանուր մեկնարկային գինը ՝ 10 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 500 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 500 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2022 թ. օգոստոսիսի 29-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81:


Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ.Բեկի 5 հասցեում 2022 թ. սեպտեմբերի 1-ին ժամը 15.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառք աճուրդով:
Վաճառվում է Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեպար գյուղի 1 փողոցի 8/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերից 0.09962 հա մակերեսով, 11-011-0007-0043 ծածկագրով հողամասը և 491.5 ք.մ մակերեսով 50-80 % ավարտվածության աստիճանով արտադրամասը:
Մեկնարկային գինը՝ 4 800 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 2 400 000 դրամ,աճուրդի քայլի չափը՝ 240 000 դրամ:
Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2022 թ. օգոստոսիսի 29-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ.` 0267-2-10-81:

Հասցե` ՀՀ տավուշի մարզ քաղաք Բերդ Լևոն Բեկի 5

Հեռ..` 0267-2-10-87

Վեբ կայք` www.berdcity.am

Էլ. փոստ`