Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 19 ՀՈՒԼԻՍԻ 2022 թվականի «ՍԵՐՈԲ ԳԱԳԻԿԻ ՀԱԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԹԻՎ 443-Ա

20.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Սերոբ Գագիկի Համբարձումյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հունիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 29.06.2022թ. տրված N123709845167150329 տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող MERCEDES-BENZ C320 մակնիշի, 80CC990 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Սերոբ Համբարձումյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա 2020 թվականի գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը կազմում են 82574 (ութսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, ինչը չի վճարվել: 2022 թվականի հունիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ: 02.07.2022 թվականի (փոստ. անդորրագիր AL0104546543AM) Սերոբ Համբարձումյանին վարչական վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ ծրարը Մեղրիի համայնքապետարան ետ է վերադարձվել «տեղափոխված» գրառումով, ինչը նշանակում է, որ անձը փոխել է իր բնակության հասցեն, սակայն այդ մասին տեղյակ չի պահել տեղական ինքնակառավարման մարմնին, որի արդյունքում վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է անհատական և հրապարակային ծանուցումների կայքէջում (azdarar.am)` օրենքով սահմանված կարգն ապահովելու և Սերոբ Համբարձումյանին պատշաճ կերպով ծանուցելու նպատակով․ հիմք ընդունելով վերոգրյալը՝ որոշվել է Սերոբ Համբարձումյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն Հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Համաձայն հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Հարկային օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Սերոբ Համբարձումյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 82574 (ութսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, որպես քննարկվող MERCEDES-BENZ C320 մակնիշի, 80CC990 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերոբ Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`