Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 19 ՀՈՒԼԻՍԻ 2022 թվականի «ՌՈՄԱՆ ՍԵՅՐԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԹԻՎ 444-Ա ՈՐՈՇՈՒՄ

20.07.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Ռոման Սեյրանի Հովհաննիսյանը , հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հունիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 29.06.2022թ. տրված N123709856702150420 տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող MERCEDES-BENZ E 430 մակնիշի, 03PP808 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Ռոման Հովհաննիսյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա 2019-2020 թվականների գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը կազմում են 165128 (մեկ հայուր վաթսունհինգ հազար մեկ հարյուր քսանութ) ՀՀ դրամ, ինչը չի վճարվել: 2022 թվականի հունիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ռոման Հովհաննիսյանը (հիմք՝ 04.07.2022թ. փոստ. անդորրագիր AL0104540368AM): Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն Հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Համաձայն հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Հարկային օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Ռոման Սեյրանի Հովհաննիսյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 165128 (մեկ հայուր վաթսունհինգ հազար մեկ հարյուր քսանութ) ՀՀ դրամ, որպես MERCEDES-BENZ E 430 մակնիշի, 03PP808 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոման Սեյրանի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`