Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08.07.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1155-Ա՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՖԱՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.07.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, Վարչական իրավախախտում

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՖԱՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 20/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան /Կնունյանց/ փողոցի վրա Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանի կողմից բացօթյա առևտուր իրականացնելու մասին, պարզեց որ
Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանի (հասցե ք.Էջմիածին Մովսես Գորգիսյան /Կույբիշև/ փող. 2Բ տուն, ն/ք 003581972, տրված 15.12.2014թ-ին 057-ի կողմից) կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան /Կնունյանց/ փողոցի հասցեին հարակից տարածքում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ 26.05.2022 թվականին կազմված թիվ ԱՍ1 արձանագրության հիման վրա 2022 թվականի մայիսի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանի լիազորված անձ՝ Քնարիկ Գրիգորի Ավագյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետի կողմից 26.05.2022 թվականին կազմված թիվ ԱՍ1 արձանագրությունը և իրավախախտման վերաբերյալ տարածքի լուսանկարը:
• Հանձնաժողովի 13.06.2022թ. թիվ 23/22 վարչական լսման արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան /Կնունյանց / փողոցի վրա, իրականացրել է բացօթյա առևտուր (ծաղիկների վաճառք):
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի հունիսի 13-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանին:
Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանը պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ, փոխարենը ներկայացել է վերջինիս լիազորված անձ՝ Քնարիկ Գրիգորի Ավագյանը, ով հայտարարել է, որ ունեն ֆինանսական և առողջական լուրջ խնդիրներ և խնդրել է մեղմել տույժը, իսկ իր վստահորդը պատրաստակամ է դիմել համայնքապետարան բացօթյա առևտրի թույլտվություն ստանալու և գործունեությունը օրինական պայմաններում շարունակելու համար:
Հետագա կատարված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանը չի ստացել համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն: Ավելին, գործին կցված 19.05.2021թ-ին, 20.05.2021թ-ին, 21.05.2021թ-ին, 22.05.2021թ-ին և 24.05.2021թ-ին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերից պարզ է դառնում, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումների և վարչական վարույթով ընթացող գործի Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանը շարունակում է առանց թույլտվության առևտուր իրականացնել նշված հասցեում:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը և հիմնավորումները.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Այսինքն` Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան /Կնունյանց/ փողոցի վրա, իրականացրել է բացօթյա առևտուր (ծաղիկների վաճառք), առանց համապատասխան թույլտվության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար 70 000 /յոթանասուն հազար/ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Անդրանիկ Սաֆարի Սաֆարյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`