Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

28.07.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք

<<ՍՈՍ-ՍԱՔՈ>>ՍՊԸ
ՏՆՕՐԵՆ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ


Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Հարգելի պարոն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ ՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում տարեկան կատուցապատման վճարը և աշխատած տույժերը չվճարելու փաստի առթիվ: Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին, որին մասնակցելու համար Դուք` որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրիի համայնքապետարան ( հասցե ` ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ, սենյակ 11): Նախազգուշացվում է, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով և այլն), իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացվում է նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`