ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ՔԱՂԱՔ՝ ՄԱՐԱԼԻԿ) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
28.07.2022
Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 29-ին ժամը 15:00–ին, Հայատանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 6):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 204/9 հասցեում գտնվող հողամասում առևտրի սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0022-0072) 0,0175 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 138600 (մեկ հարյուր երեսունութ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 %-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի օգոստոսի 25-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ քաղաք Մարալիկ Մադաթյան 6
Հեռ..` +374 242-2-16-58
Վեբ կայք` Anicity.am
Էլ. փոստ`