Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ՔԱՂԱՔ՝ ՄԱՐԱԼԻԿ) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

28.07.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր

Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 30-ին ժամը 12:00–ին, Հայատանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 6):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 302/8 հասցեում գտնվող հողամասում սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0013-0016) 0.01008 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 79834 (յոթանասունինը հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 %-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի օգոստոսի 26-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ քաղաք Մարալիկ Մադաթյան 6

Հեռ..` +374 242-2-16-58

Վեբ կայք` Anicity.am

Էլ. փոստ`