Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ ընդհանուր (6 լոտ)՝ բաց եղանակով:

02.08.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ ընդհանուր (6 լոտ)՝ բաց եղանակով:
Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով
Լոտ 1. Մեղրի համայնք գ Ալվանք 0,61625 հա հողամաս, ծածկագիր՝09-009-0101-0001-ից, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –4000ՀՀ դրամ,
վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝25 տարի:
Լոտ 2. Մեղրի համայնք գ Լեհվազ 0,08831, 0,10875 հա հողամաս, ծածկագիր՝09-037-0121-0085,09-037-0121-0084, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –5000ՀՀ դրամ, վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝25 տարի:
Լոտ 3. Մեղրի համայնք գ Լեհվազ 0,16777 հա հողամաս, ծածկագիր՝09-037-0008-0004, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –3500ՀՀ դրամ,
վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝ 25 տարի:
Լոտ 4. Մեղրի համայնք ք Մեղրի 0,13889 հա հողամաս, ծածկագիր՝09-005-0734-0130, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –6000ՀՀ դրամ,
վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝ 25 տարի:
Լոտ 5. Մեղրի համայնք ք Մեղրի 0,05005 հա հողամաս, ծածկագիր՝09-005-0751-0044, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –2500ՀՀ դրամ,
վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝ 25 տարի:
Լոտ 6. Մեղրի համայնք գ Ալվանք 0,33117 հա հողամաս, ծածկագիր՝09-009-0101-0140, մեկնարկային վարձավճարի գինը տարեկան –7000 ՀՀ դրամ,
վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը՝ 25 տարի,

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 02-ին ժամը 14:30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան և գտնվում է հարթ տարածքում:
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ։ Մրցույթի կազմակերպման փաթեթում առկա են մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, պայմանգրի նախագծերը: Ցանկացողները մրցույթի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`