Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

04.08.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարան
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենք 14 հոդված 2-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վեդի համայնք 03-ը օգոստոսի 2022թ.

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ծածկագիր 3.1-24) (Սիսավան բնակավայր) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝

1. կատարում է բաժնի պետի հանձնարականները՝ ժամանակին և պատշաճ որակով.
2. անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի և կամ/ վարչական ղեկավարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
3. իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
4. իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին և վարչական ղեկավարին.
5. հսկողություն է իրականացնում բաժնի պետի և վարչական ղեկավարի հանձնարարականների կատարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է համապատասխան միջոցներ և այդ մասին պարբերաբար զեկուցում է բաժնի պետին և վարչական ղեկավարին.
6. ստորագրում է իր կողմից պատրաստվող նյութերը.
7. հետևում և միաժամանակ հսկողություն է իրականացնում բնակավայրի մտից, ելից փաստաթղթերի հաշվառման ուղղությամբ,
8. Բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է դրանց վերաբերյալ վարվող գրանցամատյանների պատշաճ լրացումը, հաշվառումը և պահպանումը.
9. ապահովում է ցանցերի, համակարգերի ծրագրային անխափան աշխատանքը.
10. իրականացնում է համակարգի ներսում նոր ծրագրերի տեղադրման գործընթացը.

11. կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:,
12. հետևում և միաժամանակ հսկողություն է իրականացնում համայնքապետարանի մտից, ելից փաստաթղթերի հաշվառման ուղղությամբ, ապահովում է դրանց վերաբերյալ վարվող գրանցամատյանների պաշաճ լրացումը, հաշվառումը և պահպանումը.
13. իր կատարած աշխատանքների վերաբերյալ կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում բաժնի պետին.
14. իրականացնում է բաժնի պետի և վարչական ղեկավարի այլ հանձնարարականները.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ, կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:




Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.
-հայտարարություն այն մասին,որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
-հայտարարություն այն մասին,որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- արական սեռի անձինք ներկայացնում են զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը՝ բնօրինակի հետ միասին:


Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, նշված հասցեներից որևիցե մեկով՝

1. Վեդու համայնքապետարան
ք.Վեդի, Թումանյան 6
2-րդ հարկ, քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
հեռ.0234-2-33-32

2. Արարատի մարզպետարան
ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ վարչություն,
հեռ.0235-2-34-65

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի օգոստոսի 21-ը:



Հասցե` Արարատի մարզ ք Վեդի Թումանյան 6

Հեռ..` 2-33-32

Վեբ կայք` ` https://vedicity.am/

Էլ. փոստ`