Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԻՃՔ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ 0.5 ԴՐՈՒՅՔՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

09.08.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ 0.5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել մեթոդիստի թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթի անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին ժամը 1300 «Լիճք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնքի Լիճք բնակավայր Ա-2թղմ. 12-րդ փողոց, 24-շենք։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք ,Լիճք բնակավայր Ա-2թղմ. 12 փողոց 24 շենք
Էլեկտրոնային փոստի հասցե՝ lichk.mankapartez@inbox.ru
Տեղեկությունների համար զանգահարել +374 94-26-33-30
Տնօրեն՝ Կարինե Շաբոյան

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք ,Լիճք բնակավայր Ա-2թղմ. 12 փողոց 24 շենք

Հեռ..` +374 94-26-33-30

Էլ. փոստ`