Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.08.2022

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, uույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, uույն կանոնադրության եւ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնoրենը`
- առանց լիազորագրի հանդեu է գալիu հաuտատության անունից, ներկայացնում նրա շահերը եւ կնքում է գործարքներ,
- առաջարկության տեսքով համայնքի ղեկավարին է ներկայացնում հաuտատության կառուցվածքը եւ կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունները,
- Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներով եւ uույն կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հաuտատության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները,
- տալիu է հաuտատության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
- աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է հաuտատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր,
- բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
- կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալի (ների) եւ աշխատակիցների միջեւ,
- oրենքով եւ uույն կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ եւ վերահuկում դրանց կատարումը,
- վերահuկողություն է իրականացնում հաuտատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
- ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության տեխնիկայի պահպանումը.
- ապահովում է հաստատության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներայացնում հիմնադրին,
- գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար,
- իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող եւ հաuտատության կառավարման մյուu մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ /համաձայն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020 թ. N 02-Ն հրամանի/3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Վերը նշված մրցույթը կկայանա 2022թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. սեպտեմբերի 13-ը ժամը 17:30:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Ս. Մեսրոպ Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք. Էջմիածին Ս. Մեսրոպ Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք. Արմավիր/ կամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022թ. սեպտեմբերի 13-ը մինչև ժամը 17:30-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ. Մ. Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-120/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (120)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`