Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.08.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1 դրույք) թափուր տեղի համար:

Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.

1.դիմում
2.կրթության մասին փաստաթուղթ
3.անձը հաստատող փաստաթուղթ
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5.ինքակենսագրություն
6.մեկ լուսանկար՝ 3x4 չափի
7.այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ զինվորական գրքույկ
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
10.որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ին Մյասնիկյան գյուղի մանկապարտեզում (հասցե` Մ.Մելքոնյան 62 ):
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093 545629 :

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`