Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.08.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգիչ (0.5 դրույք ) թափուր տեղի համար:

Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի :

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝

դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում )
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար ՝ 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստթղթեր ( դրանց առկայության դեպքում )
որակավորման տարակարգ (առկայության դեպքում ) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից սեպտեմբերի 15-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, թիվ 1 մսուր-մանկապարտեզում (հասցե՝ ք. Արմավիր, Հունան Ավետիսյան 2/2):

Տեղեկությունների համար զանգահարել 2-37-84 կամ 077-04-14-00 հեռախոսահամարներով:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`