Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն

19.08.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (0.5 դրույք) թափուր տեղի համար:

Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի`

դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար` 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
որակավորման տարակարգ (առկայության դեպքում):


Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2022թ սեպտեմբերի 15-ը ներառյալ` ամեն օր` ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մեթոդիստի մրցույթը տեղի կունենա 2022թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 15:00-ին Լուկաշին գյուղի մանկապարտեզում (հասցե` Հ. Ավետիսյան 42):

Տեղեկությունների համար զանգահարել` 093-30-59-49:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`