Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹՈՐՈՍ ԱՆՏՈՆԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.08.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 23-ի զեկուցագիրը՝ Թորոս Անտոնի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող շինության և հողի (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0017-0020, 07-042-0018-0009, 07-042-0470-0005)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 380 610 (երեք հարյուր ութսուն հազար վեց հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 262 252 (երկու հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր հիսուներկու) դրամ ապառք, 118 358 (մեկ հարյուր տասնութ հազար երեք հարյուր հիսունութ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Թորոս Անտոնի Նահապետյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 17։45-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Թորոս Անտոնի Նահապետյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`