Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 12.08.2022թ. որոշում թիվ 1395Ա՝ Արկադի Սաշայի Յայլոյանից փոխադրամիջոցի գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

29.08.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 217/22 վարչական գործը՝ փոխադրամիջոցի գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց, որ քաղաքացի Արկադի Սաշայի Յայլոյանը /հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Բաղրամյան փող., թիվ 20Բ շենք, բն.16, անձնագիր` ----------------/, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով /01.01.2021թվականին ուժը կորցրել է/ և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 20.05.2022թ.-ին տրված տեղեկանքների հիման վրա, 2022 թվականի հունիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արկադի Սաշայի Յայլոյանը պատշաճ ծանուցվել է /հիմք 22.06.2022թ. թիվ 3099 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արկադի Սաշայի Յայլոյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք` փոստային առաքանի թիվ ALO104397385AM/, պնդում չի ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի` Արկադի Սաշայի Յայլոյանը հանդիսանում է`
MERCEDES-BENZ GL 450 4MATIC մակնիշի 30GL111 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է`
1) գույքահարկի պարտավորություն 91 050 /իննսունմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամ, որից 75 000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամը` 2020թ-ի ապառքի գումար և 16 050 /տասնվեց հազար հիսուն/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
2) փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 192 240 /հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից 180 000 /հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամը` 2021թ-ի ապառքի գումար և 12 240 /տասներկու հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամը` 2021թ. ապառքը ժամանակին չվճարելու դիամց հաշվարկված տույժեր:
MERCEDES-BENZ S600 L մակնիշի 30AM101 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է`
1) գույքահարկի պարտավորություն 593 882 /հինգ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ, որից 441 000 /չորս հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամը` 2019-2020թթ-ի ապառքի գումար և 152 882 /հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը` 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
2) փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 235 494 /երկու հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ, որից 220 500 /երկու հարյուր քսան հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամը` 2021թ-ի ապառքի գումար և 14 994 /տասնչորս հազար ինը հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամը` 2021թ. ապառքը ժամանակին չվճարելու դիամց հաշվարկված տույժեր:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն: Իսկ 2-րդ մասի համաձայն` հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 239-րդ-241-րդ, 251-րդ 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1-ին և 1.1-րդ մասով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով /ուժը կորցրել է/, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Արկադի Սաշայի Յայլոյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 1 112 666 /մեկ միլիոն հարյուր տասներկու հազար վեց հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցների գույքահարկ, որից MERCEDES-BENZ GL 450 4MATIC մակնիշի 30GL111 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 91 050 /իննսունմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամը 2020թ.-ի ընթացքում գոյացած գույքահարկի պարտավորություն և 192 240 /հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամը 2021թ.-ի ընթացքում գոյացած փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն և MERCEDES-BENZ S600 L մակնիշի 30AM101 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 593 882 /հինգ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը 2018-2020թթ.-ի ընթացքում գոյացած գույքահարկի պարտավորություն և 235 494 /երկու հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամը 2021թ.-ի ընթացքում գոյացած փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքու

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`