ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2022
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակ (0.75 դրույք ) թափուր տեղի համար:
Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի :
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում )
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար ՝ 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստթղթեր ( դրանց առկայության դեպքում )
որակավորման տարակարգ (առկայության դեպքում ) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից սեպտեմբերի 27-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, թիվ 10 մսուր-մանկապարտեզում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 29):
Տեղեկությունների համար զանգահարել 2-32-38 կամ 077-62-00-04 հեռախոսահամարներով:
Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32
Հեռ..` 0237-2-36-54
Էլ. փոստ`