Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի 1.25 դրույքով , ֆիզ.դաստիարակի 0.5դրույքով, մեթոդիստի 0.5դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար

13.09.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայր
ՀՀ ԿԳՄՍՆ 17․02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի 1.25 դրույքով , ֆիզ.դաստիարակի 0.5դրույքով, մեթոդիստի 0.5դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Դաստիարակի, ֆիզ.դաստիարակի և մեթոդիստի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 13․09.2022թ-ից մինչև 20.10.2022թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00- 18:00-ը՝ հետևյալ հասցեով Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի, « Մանչուկ » մանկապարտեզ ՀՈԱԿ :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին ժամը 11։00-ին « Մանչուկ » մանկապարտեզ ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք,Լուսառատ բնակավայր,Բաղրամյան1:
Էլեկտրոնային հասցե manchuk.mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել094-47-93-06, հեռախոսահամարներով:

Հասցե` Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայր

Հեռ..` 094-47-93-06

Վեբ կայք` ` https://vedicity.am/

Էլ. փոստ`