Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ ՚ ՀՈԱԿ-ի մեթոդիստի թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթ

20.09.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետ

<< ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ >>
ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության պարուսույցի թափուր պաշտոնը
զբաղեցնելու համար։

Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցը պետք է ունենա միջին
մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր կամ դիպլոմավորված մասնագե,
մագիստրոս ) մասնագիտական կրթություն ՝ համապատասխան ԿԳՆ-ի 2011 թվականի
ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆավորակավորման պահանջների։
Պարույսույցի հաստիքի համար սահմանված է 0,5 դրույք, 93 300 ( դրամ) պաշտոնային
դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ
փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 20–ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00- 16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից , Գլաձոր բնակավայր 33 փողոց ,2-րդ փակ.,շ.2 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին ժամը 13։00 –ին , իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո ՝15։30 – ին, Գլաձոր բնակավայր 33 փողոց ,2-րդ փակ.շ.2 հասցեում։
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179 ։

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , Գլաձոր բնակավայր 33 փողոց , 2 փակուղի, 2 շենք

Հեռ..` 093690179

Էլ. փոստ`