Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

22.09.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Լոռու մարզ, Փամբակի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2022 թվականի N 609-Ա

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բանակավայրի բնակիչ Վահե Արմենի Ղալայանը (ծնված՝ 15.10.1989 թվականին, հաշվառման հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ. Ձորագետ, 1 փող., 111 շ, 18, բնակության հասցե՝ ք․ Երևան, Խաղաղ-Դոնի փող, 27/145, ՀԾՀ՝ 2510890174, Ա/Հ փաստաթուղթ՝ 013238514), հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 08-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Փամբակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը՝
Համաձայն Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 2022 թվականի հուլիսի 07-ին տրված զեկուցագրի և փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ E- Community պաշտոնական կայքով հաշվարկված ամփոփ-տեղեկանք ցուցատախտակի տվյալների՝ քննարկվող փոխադրամիջոցները հանդիսանում են Վահե Ղալայանի սեփականությունը, որոնք իրավահարաբերությունների պահին գործող <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտ։ Փոխադրամիջոցների համար վճարման ենթակա հաշվարկվող գույքահարկը կազմում է 15․331․908 (տասնհինգ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութ) ՀՀ դրամ, ինչը 2014-2021 թվականների ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Վահե Ղալայանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 1․334․001 ( մեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար մեկ) ՀՀ դրամի չափով։
2022 թվականի հուլիսի 08-ին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 26-ին վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Վահե Ղալայանը (հիմք՝ 08․07․2022 թ․, փոստ․ անդորրագիր LO0104692522AM): Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ։ Իրավահարաբերությունների գործող <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի։
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, (….) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված սահմանված ժամկետից ուղացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
Այսպիսով, Վահե Ղալայանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցների գույքահարկը, ինչի հետևանքով գույքահարկի գծով չմարած հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է կազմում 16․665․909 (տասնվեց միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր ինը) ՀՀ դրամ, որից՝ ապառք՝ 15․331․908 (տասնհինգ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութ) ՀՀ դրամ, պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 1․334․001 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար մեկ) ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, իրավահարաբերությունների պահին գործող <<Գույքահարկի մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-61-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Վահե Արմենի Ղալայանից հօգուտ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի բյուջե գանձել ընդհանուր 16․665․909 (տասնվեց միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր ինը) ՀՀ դրամ, որից՝ ապառք՝ 15․331․908 (տասնհինգ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութ) ՀՀ դրամ, պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 1․334․001 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար մեկ) ՀՀ դրամ (գույքահարկի փոխադրամիջոցների համար՝ վճարման հաշվեհամար՝ 900235421030)։
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փամբակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան։
Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետով եռամսյա ժամկետում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակմա պահից, azdarar.am-ի կամ համյայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Հասցե` գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Էլ. փոստ`