Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՔԻ ԿԱՐԵՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1–րդ հոդվածի 14–րդ և 15–րդ մասեր, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետ, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՔԻ ԿԱՐԵՅԱՆԻՆ
Հասցե՝ ք․Երևան, Դավիթաշեն,
3-րդ թաղամաս, 17 շենք, 31բ․

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայտնվում է Ձեզ այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ Ձեր կողմից 2008 թվականից սկսած չի իրականացվել Ձեզ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի(երի)/հողամասեր/ նկատմամբ հարկային պարտավորությունները, որի արդյունքում կուտակվել է ≈ 1․190․679 ՀՀ դրամ պարտք։
ՀՀ հարկային օրենսգրքի 6–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներից է անշարժ գույքի հարկը։ Նույն օրենսգրքի 11–րդ բաժնի դրույթներից ելնելով դուք պարտավոր եք կատարել Ձեզ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի(երի) նկատմամբ հարկային պարտավորությունները։

Օրենսգրքի 447–րդ հոդվածի 1․1–րդ մասի համաձայն՝ մինչև Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Վերը նշված դրույթներից ելնելով՝ Ձեր կողմից խախտվել է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջները։
Ուստի Ձեզնից պահանջվում է կատարել Համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները։
Դուք, որպես վարչական վարույթի մասնակից 2022 թվականի հոկտեմբերի 6–ին ժամը 11։00–ին հրավիրվում եք Արաքսի համայնքապետարան /հասցե` գ. Առատաշեն, Մաշտոցի 3/ վարչական գործի շրջանակներում անցկացվելիք լսմանը։
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հասցե` 1118, ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Առատաշեն, Մաշտոցի 3
Հեռ.` (093)55-44-77
Էլ. հասցե` araqs.hamaynq@gmail.com

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Առատաշեն, Մաշտոցի 3

Հեռ..` (093)55-44-77

Էլ. փոստ`